ICC-ին ներկայացրել է Ադրբեջանում հայ ռազմագերիների երկարատև խոշտանգումների և դաժան վերաբերմունքի անհերքելի ապացույցներ
Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (ICC) վերջերս դիմել է ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին՝ խնդրելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և այն բանտերի դեմ, որտեղ ենթադրաբար խոշտանգումների են ենթարկվել հայ ռազմագերիները և քրիստոնյաները:
Պատժամիջոցների պահանջը ներկայացրել է ԱՄՆ Պետքարտուղարություն և ԱՄՆ գանձապետական դեպարտամենտ՝ Մագինսկու ակտի համաձայն: Հայցվող պատժամիջոցները, որոնք ներառում են ակտիվների սառեցում և ԱՄՆ մեկնելու արգելք, Ադրբեջանին պատասխանատվության կենթարկեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:
Կառույցը համապարփակ ուսումնասիրել է 2020-ից 2021 թվականներին հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի վերաբերյալ փաստերը: Հետազոտողները հարյուրավոր էջեր են հավաքել ցուցմունքներից: Նրանք բացահայտել են երկարատև խոշտանգումների և դաժան վերաբերմունքի անհերքելի ապացույցներ: Դրանք իրկանացվել են ադրբեջանական կառավարության ամենաբարձր մակարդակներով հովանու ներքո:
«Գերիների նկատմամբ իրականացված խոշտանգումերը հետևողական և դաժան են եղել: Թեև մենք գիտակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա բարդությունները և երկարամյա թշնամությունը, ռազմագերիների և քրիստոնյաների նկատմամբ բացահայտ հարձակումներն ու թիրախավորումն անհերքելի էին»,- նշվել է հետաքննության փաստաթղթում: Ինչպես նշվել է, Ալիևի ռեժիմը միջազգային ամենաբարձր մակարդակներում դատապարտվել է երկրում մարդու իրավունքների սարսափելի վիճակի համար, հատկապես հայերի և հայ քրիստոնեության դեմ ցեղասպանական ատելություն սերմանելու համար: Անդրադառնալով ԼՂ երկրորդ պատրազմին՝ նշվել է, որ
2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը Թուրքիայի կողմից վարձատրվող վարձկանների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ հարձակվել է Արցախում տեղակայված հայկական ուժերի վրա։
Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հաշտության համաձայնագիրը ժամանակավոր դադար է բերել ավելի քան մեկամսյա ինտենսիվ մարտերից հետո: Ադրբեջանը, սակայն, ինը ամիս արգելափակել է Արցախին հումանիտար օգնությունը, նախքան 2023 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ տարածաշրջանին տիրանալը: Ավելի քան 100,000 հայ է տեղահանվել: Արցախի անկումից ամիսներ անց Ադրբեջանը վճռական է եղել մաքրելու տարածքը քրիստոնեական ազդեցությունից՝ ավերելով Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և ամբողջ Քարինտակ գյուղը։
Հետաքննությունը կենտրոնացել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ բանտարկված ռազմագերիների վրա։ Առաջարկվող պատժամիջոցներն ուղղված են երկու ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Բաքվի նախնական կալանքի կենտրոնին, որը կառավարվում է Արդարադատության նախարարության կողմից։ Երկրորդը Բաքվի կայազորի զինվորական կարգապահական ստորաբաժանումն է՝ ՊՆ-ին պատկանող զինվորական բանտը։ Կառույցը նաև պահանջել է պատժամիջոցներ կիրառել երկու ռազմական հաստատությունների չորս ղեկավարների նկատմամբ, որտեղ զոհերը ենթարկվել են դաժան և կանոնավոր հարձակման և ծեծի բանտապահների կողմից: