«Ռուսական Ցուկերբերգը»․ ո՞վ է Փարիզում ձերբակալված Դուրովն ու ի՞նչ սկզբունքով է գործում նրա հիմնադրած Telegram-ը
Telegram. 2013 թվականից աշխարհում գործող սոցկայք, որ ստեղծել են երկու եղբայրներ՝ Պավել և Նիկոլայ Դուրովները։ Մինչ Telegram ստեղծելը, Պավել Դուրովը VKontakte սոցիալական ցանցն էր հիմնադրել։
Վերադառնալով Telegram-ին․ այն հասանելի է գրեթե ամբողջ աշխարհում: 2023 թվականի տվյալներով սոցկայքը 900 միլիոն ակտիվ օգտատեր ունի։ Հնարավորություններն են․
- Անվճար հաղորդագրությունների փոխանակում
- Մինչև 2GB ֆայլերի փոխանցում
- Խմբային զրույցներ մինչև 200,000 մասնակցով
- Ալիքներ՝ անսահմանափակ բաժանորդներով
- Ձայնային և տեսազանգեր
- Բոտեր և API-ներ ծրագրավորողների համար
- Գաղտնագրված զրույցներ
Telegram-ը համարվում է համեմատաբար անվտանգ հարթակ։
- Այն օգտագործում է end-to-end գաղտնագրում “Secret Chats” ֆունկցիայում:
- Սովորական զրույցները պաշտպանված են client-server գաղտնագրմամբ:
Սակայն օգտատերերը բողոքում էին Telegram-ի գաղտնագրման հնարավորությունից։
- Սովորական զրույցները պահվում են Telegram-ի սերվերներում:
- Որոշ մասնագետներ քննադատում են Telegram-ի գաղտնագրման պրոտոկոլը:
Սոցցանցը հնարավորություն է տալիս երկկողմանի ջնջել հաղորդագրությունն ու ընդհանրապես ցույց չտալ, որ ջնջված է։ Բացի այդ՝ թույլ է տալիս գաղտնի պահել հեռախոսահամարը։
Կան երկրներ, որոնք պաշտոնապես արգելում են Telegram-ի գործածումը օրինակ՝ Իրանը, Չինաստանը։ Չնայած արգելքներին՝ քաղաքացիները սոցկայքից օգտվում են՝ VPN-ի միջոցով։
Երկու օր առաջ Ֆրանսիայում ձերբակալել էին Telegram-ի սեփականատեր Պավել Դուրովին։ Նա ձերբակալվել էր հատուկ ծառայությունների հետ գործակցության առաջարկը մերժելու պատճառով։ Դուրովին մեղադրում են ահաբեկչությանը, թմրադեղերի շրջանառությանն ու մանկական պոռնոգրաֆիային աջակցելու համար։ Telegram հարթակը չի մոդերացվում և նման բովանդակությամբ նյութերը հեշտությամբ տարածվում են։
Փարիզի դատախազությունը հայտարարել է կալանքը ևս 48 ժամով երկարաձգելու մասին։
Դուրովին հատուկ է կոպիտ, երբեմն նույնիսկ բիզնեսի վարման բիրտ ոճը։ 2011թվականին Պավելը Ֆորբսի՝ «9 ամենաարտասովոր ռուս բիզնեսմեններ՝ խենթ, տարօրինակ և էքսցենտրիկ» ցուցակում զբաղեցրել էր երրորդ տեղը։ Արևմտյան լրատվամիջոցները նրան կոչում էին «Ռուսական Մարկ Ցուրկերբերգ»։
Չնայած հարթակը ունի բազմաթիվ աշխատակիցներ և ղեկավարներ, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են, չի բացառվում՝ Telegram-ը կունենա խնդիրներ, եթե Դուրովը շարունակի ոստիկանների ուշադրության կենտրոնում գտնվել։