Ո՞վ է Սիրիայում զինյալների առաջնորդը և ի՞նչ համբավ ունի
Աբու Մուհամմեդ ալ-Ջոլանին՝ զինյալների առաջնորդը, որի ցնցող ապստամբությունը տապալեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, տարիներ շարունակ աշխատել է իր հանրային կերպարը վերափոխելու ուղղությամբ՝ հրաժարվելով Ալ-Կաիդայի հետ երկարամյա կապերից և իրեն որպես բազմակարծության ու հանդուրժողականության ջատագով ներկայացնելով: Կիրակի, երբ նա իր մարտիկների ուղեկցությամբ մտավ Դամասկոս, նույնիսկ հրաժարվեց հանրությանը հայտնի իր անունից և հայտնեց իր իսկական անունը՝ Ահմադ ալ-Շարաա, գրել է AP news-ը:
Ինչպես նշվել է, ջիհադական ծայրահեղականից դեպի ապագա պետություն կառուցողի վերափոխման աստիճանն այժմ փորձության է ենթարկվում:
Ապստամբները վերահսկում են Դամասկոսը, Ասադը փախել է, հարց է, թե ինչպես է կառավարվելու Սիրիան:
Սիրիայում բնակվում են բազմաթիվ էթնիկ և կրոնական համայնքներ, որոնք հաճախ հակամարտել են միմյանց դեմ: Նրանցից շատերը վախենում են այն հավանականությունից, որ սուննի իսլամիստ ծայրահեղականները կվերցնեն իշխանությունը: Երկիրը նաև մասնատված է տարբեր զինված խմբավորումների միջև, և արտաքին ուժերը՝ Ռուսաստանից և Իրանից մինչև Միացյալ Նահանգները, Թուրքիան և Իսրայելը, թաթախված են այս ամենում:
Դամասկոսի գրավումից ժամեր անց 42-ամյա ալ-Շարաան առաջին անգամ հայտնվել է քաղաքի նշանավոր Ումայադ մզկիթում՝ հայտարարելով, որ Ասադի անկումն «իսլամական ազգի հաղթանակն է»: Ապստամբների ավագ հրամանատար Անաս Սալխադին հայտնվել է պետական հեռուստատեսությամբ՝ հայտարարելով. «Մեր ուղերձը Սիրիայի բոլոր կրոնական խմբերին այն է, որ Սիրիան բոլորի համար է»:
Ալ-Շարաան, ով ԱՄՆ-ի կողմից պիտակվել է որպես «ահաբեկիչ», և նրա ապստամբ ուժերը՝ Հայաթ Թահրիր ալ-Շամը, որի զինյալներից շատերը ջիհադիստներ են, այժմ հանդես են գալիս որպես հիմնական խաղացող:
Տարիներ շարունակ ալ-Շարաան աշխատել է իշխանությունը համախմբելու ուղղությամբ Սիրիայի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվող Իդլիբ նահանգում, քանի որ Ասադի կառավարումն արմատացած էր երկրի մեծ մասում։
Ծայրահեղականների շարքերում լինելու ողջ ընթացքում Ալ-Շարաան հայտնի էր միայն իր որդեգրած ջիհադական մականունով՝ Աբու Մուհամեդ ալ-Ջոլանի: Նրա կապերը Ալ-Քաիդայի հետ է նույնականացվել մինչև 2003 թվականը, երբ նա միացել է ապստամբներին, որոնք կռվում էին Իրաքում ամերիկյան զորքերի դեմ:
2011 թվականին Սիրիայում Ասադի դեմ ժողովրդական ապստամբությունը ենթարկվել է կառավարության դաժան ճնշմանը և հանգեցրել համապարփակ պատերազմի: Ալ-Ջոլանի անունը ավելի հայտնի է դարձել, երբ ալ-Բաղդադին նրան ուղարկեց Սիրիա՝ հիմնելու Ալ-Քաիդայի մի մասնաճյուղ, որը կոչվում է Նուսրայի ճակատ: Միացյալ Նահանգները նոր խմբավորումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն։
2014 թվականին իր առաջին հարցազրույցում ալ-Ջոլանին փակ դեմքով է եղել։ Նա մերժել է Ժնևում հակամարտությունը դադարեցնելու քաղաքական բանակցությունները և հայտարարել, որ իր նպատակն է տեսնել Սիրիան կառավարած իսլամական օրենքների համաձայն՝ հասկացնելով, որ այնտեղ տեղ չկա երկրի ալավիների, շիաների, դրուզների և քրիստոնյա փոքրամասնությունների համար:
2016 թվականին Ալ-Ջոլանին առաջին անգամ հանրության առջև բացել է իր դեմքը տեսաուղերձում, որում հայտարարել է, որ իր խումբը վերանվանվում է Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ՝ Սիրիայի նվաճողական ճակատ, և խզում է իր կապերը Ալ-Քաիդայի հետ:
«Այս նոր կազմակերպությունը որևէ արտաքին սուբյեկտի պատկանելություն չունի», – նշել է նա։
Մեկ տարի անց նրա դաշինքը կրկին վերանվանվեց որպես Հայաթ Թահրիր ալ-Շամ, որը նշանակում է Սիրիայի ազատագրման կազմակերպություն։
2021 թվականին նա հայտարարել է, որ իր խումբը ոչ մի վտանգ չի ներկայացնում Արևմուտքի համար, և որ նրա դեմ կիրառվող պատժամիջոցներն անարդար են: