12 Մայ
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղություն թղթի վրա, ճնշում՝ գործնականում. ինչու՞ Բաքուն չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ․ RFE/RL

Խաղաղություն թղթի վրա, ճնշում՝ գործնականում. ինչու՞ Բաքուն չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ․ RFE/RL

Հայաստանը շրջափակված է, հատկապես, երբ Վրաստանը թեքում է դեպի Մոսկվա: Առանց Վրաստանի, Հայաստանի համար Եվրոպա չկա․ Radio Free Europe ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում նշել է Վիեննայի միջազգային քաղաքականության ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Յուջին Կոգանը։

Նրա խոսքով՝ թեև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաության համաձայնագրի տեքսի ծուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը պիտակավորվել է որպես «պատմական», սակայն ինքը՝ պայմանագրի կնքումը, գտնվում է փակուղում: Բաքուն չի շտապում վերջնականացնել այն՝ օգտագործելով ձգձգված գործընթացը՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա հետագա զիջումների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առումով:

Մինչդեռ Հայաստանը, որը ցանկանում է ստորագրել համաձայնագիրը, գնալով ավելի է մեկուսանում և չունի իմաստալից այլընտրանքներ կամ ուժեղ միջազգային աջակցություն: Առանց չեզոք միջնորդի և տարածաշրջանային դաշինքների փոփոխության ֆոնին՝ գործարքն ավելի շատ նման է լծակի գործիքի, քան՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի:

«Մի կողմը՝ Հայաստանը, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանը, ցանկանում է ստորագրել խախաղության պայմանագիրը, սակայն նույն եռանդը չունի Բաքուն։ Ինչպես ասում են, տանգոյի համար երկուսն են պահանջվում, իսկ երկրորդ պարողն ակնհայտորեն նույն մեղեդիով չի պարում: Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել Հայաստանին», – նշել է փորձագետը՝ հավելով, որ Բաքուն պատրաստ է իր նպատակներին հասնել խաղաղ կամ ռազմական ճանապարհով:

Կոգանն ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է անվերջ շարունակել նոր պահանջներ հորինել։ «Նայեք Բաքվի հռետորաբանությանը. նրանք Հայաստանին անվանում են ֆաշիստական պետություն, իսկ Ալիևը պարբերաբար նվաստացնում է Փաշինյանին հրապարակավ։ Ոչ մի նշան չկա, որ նրանք Հայաստանը տեսնում են որպես պոտենցիալ գործընկեր: Նրանց համար դա թշնամական, օտար էություն է, որը խրված է իրենց և Թուրքիայի միջև: Նույնիսկ եթե գործարք կնքվի, ես կասկածում եմ, որ այն շարունակական կլինի: Ադրբեջանը շուտով կպնդի, որ Հայաստանը դրժել է իր խոսքը և ավելին կպահանջի: Դա ցիկլն է», – կարծում է փորձագետը:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ Կոգանն ավելացրել է, որ Թուրքիայից Նախիջևան արդեն խողովակաշար կա։ Մնում է Նախիջևանը մայրցամաքային Ադրբեջանին կապող վերջին 40 կիլոմետրը: Եթե Բաքուն դա վերցնի, Սյունիքի մարզը նույնպես կարող է հայտնվել նրա վերահսկողության տակ։ Այն առաջարկում է այլընտրանք ԲԹՋ գազատարին և մեծացնում է Ադրբեջանի տնտեսական և աշխարհաքաղաքական լծակները։ Նրանք կարող են ճնշել Վրաստանինև հաստատել գերակայություն տարածաշրջանում: Սա եղել է Ալիևի երկարաժամկետ նպատակը տարիներ շարունակ՝ հանդես գալ որպես տարածաշրջանային առաջնորդ և պայմաններ թելադրել իր երկու հարևաններին:

Փորձագետը նաև հավելել է, որ Իրանին դա դուր չի գալիս, բայց Թեհրանը չունի բավարար ազդեցություն Հայաստանի անունից ռազմական քայլեր անելու համար: Ռուսաստանը դեմ չէ. նա դա համարում է Հայաստանի պատիժն իր ուղեծրից դուրս գալու համար։

Ռազմագերիներ