08 Հուլ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը` «հարմար պահի» Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու մասին

Թրամփը` «հարմար պահի» Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար «հարմար պահի» վերացնել Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն այս մասին հայտարարել է Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շատ ցավոտ պատժամիջոցներ ունենք Իրանի դեմ։ Եվ ես կցանկանայի, որ կարողանայի այդ պատժամիջոցները վերացնել հարմար պահի, հնարավորություն տալ իրանցիներին վերականգնվելու», – նշել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ շաբաթ։

Մոսկվայի հետ վեճերը տալիս են նաև միջազգային օգուտներ։ Ադրբեջանը վաղուց է ձգտում դիրքավորվել Արևմուտքում որպես հուսալի էներգետիկ գործընկեր և կայուն աշխարհիկ ուժ տարածաշրջանում, ինչն անընդհատ խաթարվում է ներքին ճնշումների հետևանքով։ Կրեմլի հետ լարվածությունը թույլ է տալիս Արևմուտքին  Բաքվի ներքին չարաշահումներից ուշադրությունը տեղափոխել դեպի նրա «անկախ» և նույնիսկ «հակառուսական» դիրքորոշում։

Մոսկվայի հետ դիմակայությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրականում Ռուսաստանի ավտորիտար դաշնակիցը չէ, այլ Արևմուտքի ռազմավարական գործընկերը Ռուսաստանի հետ գլոբալ դիմակայության մեջ, հատկապես էներգետիկ ոլորտում։ Հետևաբար, ավելի խելամիտ կլինի, որ Բրյուսելը և Վաշինգտոնը աչք փակեն այն երկրի ներքին խնդիրների վրա, որն այդքան օգտակար է իրենց համար։ Բաքվի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունները և Ալիևի՝ վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցը նպատակ ունեին ամրապնդելու այս կերպարը։

Միևնույն ժամանակ՝ Բաքվի և Մոսկվայի դիմակայությունը, որը մինչ օրս չի անցել հռետորաբանությունից և անհատական ձերբակալություններից այն կողմ, լուրջ ռիսկեր չի ներկայացնում Բաքվի համար։ Ռուսաստանը շարունակում է ամբողջովին զբաղված լինել այլ հարցերով և նախընտրում է սպասել ճգնաժամի ավարտին՝ հույս ունենալով, որ սրացումը ժամանակավոր է։ Կրեմլը գրեթե չի արձագանքել Ադրբեջանում ռուս քաղաքացիների ձերբակալություններին ու ծեծին և մեղադրել է Ուկրաինային երկու երկրների միջև այս «ժամանակավոր» հակամարտության համար։

Օգտվելով Մոսկվայի պասիվությունից՝ Ալիևը փորձում է ցույց տալ, որ կարող է նրա հետ խոսել հավասար պայմաններով՝ միաժամանակ մնալով բավականաչափ զգույշ, որպեսզի հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից։

Այլ կերպ ասած, երկու կողմերը կարող են հեշտությամբ դադարեցնել թշնամական հռետորաբանությունը, եթե անհրաժեշտ լինի, և շարունակել այնպես, կարծես ոչինչ չի պատահել։ Ալիևը ո՛չ հնարավորություն, ո՛չ ակնհայտ ցանկություն ունի այս հակամարտությունը շարունակելու։ Բաքուն չի կարող իրեն թույլ տալ հարաբերությունների լիարժեք խզում Մոսկվայի հետ. Ադրբեջանի տնտեսությունը սերտ կապված է Ռուսաստանի տնտեսության հետ։

Կրեմլի հետ վեճի մեջ մտնելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են միավորներ վաստակել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով, բայց այդ ամենն այն սահմաններում, որոնք թույլ են տալիս Ռուսաստանի հետ մնալ հիմնական տնտեսական գործընկեր։ Այս առումով Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը գնալով նմանվում է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն. ագրեսիվ դեմարշներ, որոնց հաջորդում են նոր մերձեցումներ, հարաբերությունները խզում առանց հակամարտությունների և տարբեր դաշինքների միջև մանևրներ։

Հետևաբար ներկայիս դիմակայությունը հավանաբար կհանդարտվի՝ առանց երկարատև ազդեցության երկու երկրների հարաբերությունների վրա, ինչպես խոցված ինքնաթիռի շուրջ վեճը։ Սակայն այն փաստը, որ նման մանևրներ հնարավոր են դարձել Մոսկվայի հետ հարաբերություններում, շատ բան է ասում։ Հարավային Կովկասում Ռուսաստանն ավելի ու ավելի է թուլացնում իր դիրքը, և Կրեմլի համար շատ ավելի դժվար կլինի վերականգնել իր հեղինակությունը տարածաշրջանում։

Ռազմագերիներ