
Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմին Մկրտչյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Շենգավիթ համայնքի նախկին թաղապետ Ռազմին Մկրտչյանը հայտարարություն է տարածել․
«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ամսիներ առաջ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական էր ներկայացրել Շենգավիթի վարչական ղեկավարի պաշտոնից։