
Եպիսկոպոսների՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելը դավաճանություն է. Արշակ սրբազանի ասուլիսի առաջին հատվածը՝ կետերով
Դուք տեղյակ եք իմ դիրքորոշումներին 2020 թվականից սկսած։ Ես վերապահումներ ունեցել եմ վարվող քաղաքականության վերաբերյալ, բայց այն հրապարակային չեմ արտահայտել, քանի որ հանրության լայն շրջանում Փաշինյանն ուներ վստահություն և աջակցություն։ Ես ափսոսում եմ, որ չեմ սխալվել գործող ուժի նկատմամբ ունեցած մոտեցումներում․ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ սրբազանը։
Սրբազանի ասուլիսի առաջին հատվածը՝ կետերով․
- Մենք կորցրինք Արցախը, ՀՀ սուվերեն տարածքներ, պառակտվեցինք։ Եվ ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը, որը դուր չի եկել իշխանությանը, վարչապետին։ Սկսել են ինձ հրավիրել հանդիպումների, ակնարկներ եղել են տեսակետները փոխելու ուղղությամբ։
- Սպառնալիքներով, վախով, որևէ գործողությամբ, տեղեկատվական տեռորով չեն կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումը։
- Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, Եկեղեցուն, ժողովրդին, այլև իրենք իրենց. սա ինքնաժխտում է։ Կանոնական լեզվով ասած՝ հերձված են։
- Եպիսկոպոսների՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելը դավաճանություն է՝ անկախ նրանից, թե ինչ գործոններով է պայմանավորված։
- Շրջանառվող տեսանյութերի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, անգամ ՔԿ-ից չկա պատասխան։ Այդ տեսանյութերն անտեր են։ Եվ ինձ հետ որևէ առնչություն չունեն։
- Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ, պետք է գտնեք այն անձին, որ պատկերված է տեսանյութում։
- Այս պահին իմ ծառայությունը դադարեցնելու կարիք չեմ տեսնում։
- Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են դրել։


