17 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնին քիչ է հետաքրքրում ՀՀ ճակատագիրը, իսկ Երևանը հաշվի չի առնում ռազմավարական կողմնորոշումը փոխելու ռիսկերը․ միջազգային լրահոս

Վաշինգտոնին քիչ է հետաքրքրում ՀՀ ճակատագիրը, իսկ Երևանը հաշվի չի առնում ռազմավարական կողմնորոշումը փոխելու ռիսկերը․ միջազգային լրահոս

Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովն իր տելեգրամյան ալիքում, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ, նշել է, որ ուղղակիորեն ուրվագծեց ամերիկյան վարչակազմի պաշտոնյաների Հայաստան կատարած բազմաթիվ այցելությունների հիմնական նպատակը։

«Դատելով Երևանի վերաբերյալ այս արհամարհական հայտարարությունից՝ Վաշինգտոնին քիչ է հետաքրքրում այս երկրի ճակատագիրը։ Ստացվում է, որ ամերիկյան ձևով «ռազմավարական գործընկերությունը» նշանակում է առանց մեծ ժամանակի ներդրումների, անկախ նրանից, թե ինչպես, հասնել Ռուսաստանի և երկրի հարաբերությունների խզմանը», – գրել է պատգամավորը։

Լիհայ համալսարանի (Փենսիլվանիա նահանք) պրոֆեսոր Արման Գրիգորյանը ТАСС –ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, կարծես, փորձում են փոխել իրենց երկրի «ռազմավարական կողմնորոշումը»՝ փաստացի անտեսելով դրա հետ կապված ռիսկերը։ «Ցավոք, ԱՄՆ որոշ պաշտոնյաներ, ինչպիսին ՕԲրայենն է, կարծես թե, մտադիր են օգտվել այս հնարավորությունից»,- նշել է միջազգային հարաբերությունների մասնագետը։ Նա հավելել է, որ Հայաստանն, այս առումով, ոչնչով չի տարբերվի Վրաստանից և Ուկրաինայից: «Ես նաև չեմ հասկանում, թե ինչպե՞ս և ինչու՞ Արևմուտքը պատրաստ կլիներ ավելին անել Հայաստանի պաշտպանության համար, քան ցանկանում էր կամ կարող էր անել Վրաստանի և Ուկրաինայի համար, եթե հայռուսական հարաբերություններում լարվածությունը հասներ բաց առճակատման»,- նշել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր․ «Մենք պետք է դիվերսիֆիկացնենք նրա քաղաքականությունը, որպեսզի Հայաստանը կարողանա անել այն համարձակ քայլերը, որոնց դրդում է երկրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի խզել կապերը Ռուսաստանի հետ»։