![ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել զենքի գործադրմամբ. 8 մարդ է բերման ենթարկվել․ Sputnik Արմենիա ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել զենքի գործադրմամբ. 8 մարդ է բերման ենթարկվել․ Sputnik Արմենիա](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/85352541_0_113_1200_788_2072x0_60_0_0_397004c63bedbc4e1227676429c0ea15.jpg)
ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել զենքի գործադրմամբ. 8 մարդ է բերման ենթարկվել․ Sputnik Արմենիա
ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջև ծեծկրտուք է տեղի ունեցել զենքի գործադրմամբ. կան տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Sputnik Armenia-ի տեղեկություններով` ծեծկռտուքը տեղի է ունեցել գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև։ Գործադուլ անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից ասացին, որ ահազանգ ստացել են Քաջարանի Պոչամբար թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։
«Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,-ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։