23 Նոյ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
11.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով կոտրելու մարտավարությունը դատապարտված է ձախողման․ Ռուբեն Վարդանյան

Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով կոտրելու մարտավարությունը դատապարտված է ձախողման․ Ռուբեն Վարդանյան

Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանն անգամ հումանիտար օգնությունն
արգելեց հասցնել Արցախ․ ABC Media-ին ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հայաստանից ուղարկված 360 տոննա մարդասիրական
բեռն այդպես էլ դեռ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում:                 

«Արցախին Աղդամի այլընտրանքային ճանապարհով
բեռներ մատակարարելու «ինտեգրացիոն» առաջարկները սին են ու կեղծ և արցախցիներին հիշեցնում
են 1988֊90-ականների վերջին Ստեփանակերտի երկաթուղային կայարան ուղարկված «հումանիտար
օգնությունը»։ 35 տարի առաջ, առավել բարդ պայմաններում, արցախցին մերժեց այդ տարբերակը
և դրան հակադրեց իր միասնական կամքը։ Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով
կոտրելու մարտավարությունը հիմա էլ դատապարտված է ձախողման»,-ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային
զարգացման գործակալությունը շրջափակման առաջին իսկ օրերից աջակցության ձեռք էր մեկնել
Արցախի կառավարությանը՝ համալրելու պարենային պահուստը: Սակայն 225 տոննա բեռ դեռ մնում
է Գորիսում տեղակայված պահեստներում։

Գործակալության և աջակից բարերաների կողմից փետրվար ամսից կառավարությանը
տրամադրված 280 տոննա բարձր որակի և կալորիականության սննդամթերքը նախատեսված է երկարաժամկետ
պահպանության համար:

«Մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ պետականության ամուր հիմքեր
ունեցող երկիրը չի կարելի վերածել համակենտրոնացման ճամբարի և թողնել հումանիտար օգնությունների
հույսին։ Պետք է, ոչ թե հումանիտար օգնությունների խնդիր լուծել, այլ ամեն ինչ անել
վերադառնալու նորմալ բնականոն կյանքի»,- ասաց նա։