
Կա՛մ դուք գործարք եք կնքում, կա՛մ մենք ձեռքերը լվանում ենք. Դոնալդ Թրամփի խոսքի առանցքային կետերը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ
Դոնալդ Թրամփի խոսքի առանցքային կետերը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպոումից․
1) Կա՛մ դուք գործարք եք կնքում, կա՛մ մենք ձեռքերը լվանում ենք: Եվ եթե մենք դուրս գանք, դուք կպայքարեք մինչև վերջ: Ես չեմ կարծում, որ դա գեղեցիկ կլինի, բայց դուք պայքարելու եք մինչև վերջ, իսկ դուք չունեք խաղաքարտեր:
2) Մենք շատ արդար գործարք կկատարենք և ակնկալում ենք ստանալ հազվագյուտ հողային մետաղներից մի քանիսը: Սա մեծ պարտավորություն է Միացյալ Նահանգների համար, և մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ աշխատանքը: ԱՄՆ-ն այդ ռեսուրսները կօգտագործի պաշտպանական և տեխնոլոգիական կարիքների համար, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի։
3) Մենք համաձայնագիրը կստորագրենք East Room-ում կայանալիք համաժողովում՝ ճաշից անմիջապես հետո: Սա կարևոր պահ է, բայց իսկապես կարևոր պահը կլինի այն, երբ կրակոցները կդադարեն, և մենք կկնքենք համաձայնագիրը:
4) ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային գործարքը շատ փող կբերի:
5) Միացյալ Նահանգները չի ցանկանում շատ զենք ուղարկել Ուկրաինա։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի։ Մենք անհամբեր սպասում ենք, որ պատերազմը ավարտվի, որպեսզի կարողանանք այլ գործերով զբաղվել։
6) Մենք բանակցություններ ենք վարել ռուսների հետ, ես խոսել եմ Պուտինի հետ: Եվ մենք կփորձենք դա անել: Այն, ինչ դուք ուզում եք, նա էլ է ուզում: Մենք պետք է բանակցենք գործարքի շուրջ: Ես դա անում եմ կյանքեր փրկելու համար… Երկրորդ՝ մեծ գումարներ խնայելու համար, բայց կարծում եմ, որ դա շատ ավելի քիչ կարևոր է։
7) Այժմ Ուկրաինան պարտվում է հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքի հետ: Դուք խաղում եք Երրորդ համաշխարհային պատերազմի հետ… Այն, ինչ դուք անում եք, շատ անհարգալից վերաբերմունք է երկրի, այս երկրի նկատմամբ:
8) Մի քանի երախտագիտության խոսք ասեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և նախագահին, ով փորձում է փրկել ձեր երկիրը։ Ձեր զինվորների թիվը սպառվում է, բայց դուք մեզ ասում եք, որ չեք ցանկանում հրադադար։
9) Մենք հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին, բայց ՆԱՏՕ-ն պետք է ուժեղանա, և եվրոպացիները պետք է ավելի ակտիվ լինեն, քան հիմա… Մենք շատ ավելին ենք ներդրել, քան նրանք, և ես կարծում եմ, որ նրանք պետք է հավասարվեն: