01 Մար
2025
-2.8° c ԵՐԵՎԱՆ
-9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում անհաջող է ավարտվել․ համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում անհաջող է ավարտվել․ համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում անհաջող է ավարտվել։ Կողմերը չեն ստորագրել ուկրաինական հանքային ռեսուրսների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը՝  վաղաժամ ընդհատելով հանդիպումն՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ բուռն վիճաբանությունից հետո։

Դոնալդ Թրամփը, ով Վլադիմիր Զելենսկիին մեղադրել էր «հարգանքի բացակայության» համար, անմիջապես իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայի նախագահը «պատրաստ չէ խաղաղության»։

«Այսօր մենք շատ բովանդակալից զրույց ունեցանք։ Մենք շատ բաներ իմացանք, որոնք հնարավոր չէր հասկանալ առանց բուռն, բարձր ճնշման խոսակցության։ Մեր զրույցում շատ կարևոր բաներ պարզ դարձան։ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե ԱՄՆ-ն ներգրավված է. նա կարծում է, որ մեր ներգրավվածությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում»,- գրել է նա։

«Ես առավելություններ չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Օվալաձև գրասենյակի պատերի ներսում։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- գրել է Թրամփը։

Զելենսկին, ով դեռ հայտարարություն չի արել, լքել է Սպիտակ տունը։ Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսի չեղարկումը։