08 Հուլ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թիվ մեկ ահաբեկիչը գործող իշխանությունն է․ Արծվիկ Մինասյան

Թիվ մեկ ահաբեկիչը գործող իշխանությունն է․ Արծվիկ Մինասյան

Արթուր Սարգսյանի հասցեին հնչեցին վիրավորական արտահայտություններ, որից հետո պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։ ՊՊԾ գնդի տղաները ոչ միայն մասնակից դարձան դրան, այլև փորձեցին հեռացնել ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի ՔՊ-ականները իրենց հայհոյանքներն ու հարվածները հասցնեն․ ճեպազրույցի ժամանակ ասել է անձեռմխելիություն զրկված պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Նրանք ջարդարարների են ներառել ՊՊԾ գնդին կից։ Նրանք բռնապետական քայլեր են իրականացնում։ Հնարավոր բոլոր ձևերով ճնշում են իշխանության դեմ խոսող ու գործող օջախներին, թաթար-մոնղոլական հարձակում են իրականացնում։ Սա ցույց է տալիս, որ ՔՊ-ն պղծել է բոլոր սրբությունները, օրենսդիր մարմինը և տանում է մեզ կործանման»- ասել է Միասնյանը։

Ըստ պատգամավորի՝ այս քայլերն իրականացվում են ընտրությանն ընդառաջ ընդդիմությանը չեզոքացնելու և հերթական զիջումներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։

«Այս իշխանության համար կարմիր գծեր չկան։ Սրանք իրենց ձայներն ապահովելու համար պատրաստ են թուրքի կոշիկ լիզել, ընտրություններին ժողովրդին ստիպել։ Սրանք բոլոր գործողությունները համախառն են իրականացնում։ Չեմ բացառում, որ մի նոր ահասարսուռ նկարագիր կհրամցնեն ժողովրդին, օրինակ՝ ինչ-որ մեկին սպանելու մասին։ Սա պիղծ մարդկանց մի խմբակ է, որոնց մեջ եթե կան նորմալ մարդիկ, իրենք էլ են այլանդակվում։ Նրանք հասկանում են, թե ինչ կեղծ ու սուտ փաթեթավորմամբ պատկեր են ներկայացնում մարդկանց»,- ասել է Մինասյանն ու նշել՝ իրենց ծրագրած «ահաբեկչության» մասին տեղեկությունները իրականության հետ ոչ մի կապ չունի։

Պատգամավորի որակմամբ՝ թիվ մեկ ահաբեկիչը գործող իշխանությունն է։ Նրա խոսքով՝ ՔՊ-ականները իշխանությունն ու աթոռը պահելու համար պատրաստ են բռնությունների։ Լրագրողի հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ դատախազի հաջորդ այցին անձեռմխելիությունից զրկվելու են պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Իշխան Սաղաթելյանը, Մինասյանը հնարավոր է համարել ամեն քայլ։

«Այդ անգրագետ մեղադրանքները, որ ներկայացվում են, հետագայում արժանանալու են իրենց հատուկ դատապարտումներին»,- ասել է Մինասյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 7-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվել են անձեռնմխելիությունից։

Ռազմագերիներ