20 Սեպ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի մեկնաբանությունները Բաքվում փոքր-ինչ խղճուկ երևացին․ RFE/RL

ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի մեկնաբանությունները Բաքվում փոքր-ինչ խղճուկ երևացին․ RFE/RL

Անցած մի քանի տարիներին Ադրբեջանը դարձել է Ռուսաստանի ղեկավարի համար ամենաընդունելի վայրը հարավկովկասյան փոթորկոտ տարածաշրջանում, գրել է Radio Free Europe/ Radio Liberty-ին: 

Հոդվածում նշվում է, որ Հայաստանն արագորեն շրջվում է իր նախկին ռուս դաշնակցի դեմ, մինչդեռ Վրաստանը, չնայած Արևմուտքի հետ իր ներկայիս ճգնաժամին, մնում է Պուտինի համար խորապես անբարյացակամ տարածք:

«Ալիևների հյուրընկալությունը ևս սահմաններ ունի, և Բաքուն խաղում է բազմաթիվ կողմերի հետ», ինչը, սակայն, 2024 թվականին գուցե լավագույնն է, որը կարող է ստանալ Պուտինը Կովկասում:

Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ միասին, առանցքային դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերում: Սակայն Ադրբեջանը, հավատալով, որ հակամարտության կարգավորման գործընթացը դարձել է արտաքին ուժերի համար տարածաշրջանում իրենց ազդեցությունը գործադրելու վայր, վերջին ամիսներին Ռուսաստանին և այլ արտաքին ուժերի դուրս է մղել գործընթացից:

ՌԴ-ի համար մեկ այլ անհաջողություն էր «Զանգեզուրի միջանցքի» դուրս բերումը բանակցություններից։ Թեև այդ երթուղին կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի համար, այն նաև հնարավորություն է Ռուսաստանի համար՝ տարածաշրջանում նոր դիրք գրավելու։ Հայաստանն ու Ադրբեջանն ի սկզբանե պայմանավորվել էին, որ երթուղին կվերահսկի Ռուսաստանի պետական անվտանգության ծառայությունը, և Մոսկվան դեռ հույս ունի, որ նման դրույթ կամրագրվի վերջնական համաձայնագրում:

«Այդ համատեքստում՝ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի մեկնաբանությունները Բաքվում փոքր-ինչ խղճուկ երևացին», – նշված է հոդվածում։ Ընդգծվել է նաև, որ երբ երկու առաջնորդները հանդիպում էին Բաքվում, քաղաքի մեկ այլ հատվածում բանտում նստած էր Ռուբեն Վարդանյանը։

Պուտինի այցին ընդառաջ Ռուսաստանի հայերի միությունը նրան կոչ է ուղարկել՝ խնդրելով բարձրացնել արցախցի գերիների հարցը, ինչը մնաց անկատար։