15 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի խորհուրդը պետք է պահանջի Ադրբեջանից դադարեցնել բռնաճնշումները քաղցաքացիական հասարակության նկատմամբ․ HRW

Եվրոպայի խորհուրդը պետք է պահանջի Ադրբեջանից դադարեցնել բռնաճնշումները քաղցաքացիական հասարակության նկատմամբ․ HRW

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է մշակի և կիրառի հստակ չափանիշներ, որոնց Ադրբեջանը պետք է համապատասխանի նախքան երկրի պատվիրակությունը կվերադառնա վեհաժողով, նշվել է Human Rights Watch-ի և իրավապաշտպան 10 խմբերի համատեղ հայտարարության մեջ։

ԵԽԽՎ-ն աշնանային նստաշրջանի ժամանակ պետք է հրատապ քննարկում անցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի մասին։

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելու որոշումից ի վեր, Ադրբեջանի կառավարությունը միայն սաստկացրել է իր անողոք ճնշումներն իրավապաշտպանների, իրավաբանների, անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և գիտնականների նկատմամբ։ Թեև Ադրբեջանն ունի քննադատական ձայները ճնշելու երկարամյա և լավ փաստագրված պատմություն, վերջին մեկ տարվա ընթացքում իշխանություններն ավելացրել են իրենց բռնաճնշումները՝ թիրախավորելով անկախ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մնացորդներըին՝ անհիմն, բայց լուրջ քրեական մեղադրանքներով: Ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ և լրատվամիջոցների գործիչներ, որոնց մեծ մասը մաքսանենգության, խարդախության, արժույթի կեղծման կամ թմրանյութեր պահելու մեղադրանքով: Խոշտանգումները և դաժան վերաբերմունքը շարունակում են տարածված լինել, և կալանավորներից շատերը բողոքել են ոստիկանության դաժան վերաբերմունքից:

Ճնշումները, քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեության խիստ սահմանափակող իրավական միջավայրը սպառնում են արմատախիլ անել այլախոհության բոլոր ձևերը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) այս տարի անցկացված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները որակել է որպես «ոչ մրցակցային, անցկացված սահմանափակ միջավայրում և ժողովրդավարական չափանիշներին անհամապատասխան»։ ԵԽԽՎ-ն չի հրավիրվել դիտարկելու այս ընտրությունները։

ԵԽԽՎ անդամների համար հրատապ է շարունակել անդրադառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակին և պահանջել, որ Ադրբեջանը կատարի իր կանոնադրական և մարդու իրավունքների պարտավորությունները՝ որպես հստակ չափանիշներ, նախքան 2025 թվականին ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության հավատարմագրերի վերականգնումը։

Շարունակվող բռնաճնշումները նաև լուրջ մտահոգություններ են առաջացնում ՄԱԿ-ի COP29-ի համաժողովի համատեքստում, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը համաժողովին կարևոր է: Միջազգային ուշադրությունն Ադրբեջանի վրա ընդգծում է ԵԽԽՎ-ի կողմից իր խիստ մտահոգությունն արտահայտելու և կառավարությունից պահանջելու կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ձայները պաշտպանելու համար: