12 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշակերտները խնդիրներ լուծելու ցածր հմտություններ ունեն․ հետազոտություն

Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշակերտները խնդիրներ լուծելու ցածր հմտություններ ունեն․ հետազոտություն

Կովկասում և Կենտրոնական Ասիայում տարրական և միջին դպրոցների աշակերտների մաթեմատիկայի և գիտության հմտությունները հետ են մնում՝ համաձայն վերջին երեք տասնամյակի միտումների միջազգային ուսումնասիրության:
Այն իրականացվել է Բոստոնի քոլեջի «Մաթեմատիկական և գիտական միջազգային ուսումնասիրությունների միտումներ» (TIMSS) կենտրոնի կողմից և արտացոլում է չորրորդ և ութերորդ դասարանների աշակերտների համակարգչային գնահատման արդյունքները, որոնք անցկացվել են 64 երկրներում:

Կովկասյան երեք պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ միասին ներառվել են TIMSS-ի ամենավերջին ուսումնասիրության մեջ:

Հայ չորրորդ դասարանցիների կուտակային միավորները մաթեմատիկական հմտություններից ամենաբարձրն են Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշակերտների շրջանում: Չնայած դրան՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանն ունեն միայն միջին հմտությունների մակարդակը, որը չորս մակարդակներից երրորդն է՝ զիջելով առաջադեմ և բարձր հմտություններ ունեցողներին: Ուզբեկստանում չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի հմտությունները ցածր կատեգորիայի մեջ են, ինչը նշանակում է, որ աշակերտները տիրապետում են միայն ամենահիմնական առաջադրանքներին, ինչպիսիք են եռանիշ ամբողջ թվերով հաշվարկներ կատարելը:

Ինչ վերաբերում է ութերորդ դասարանցիների մաթեմատիկայի հմտություններին, ապա միայն Ադրբեջանին է հաջողվել զբաղեցնել միջանկյալ կատեգորիա։ Կովկասի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների աշակերտները դասվել են ցածր հմտությունների կատեգորիայում:

Երկու տարածաշրջանների բոլոր երկրների՝ և՛ չորրորդ, և՛ ութերորդ դասարանների համար գիտության վարկանիշները «տխուր» են: Երկու դասարանների համար էլ հինգ տարածաշրջանային երկրները դասվել են ցածր հմտությունների կատեգորիայում: