ԱՄՆ-ում շտապօգնության ինքնաթիռ է կnրծшնվել
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում՝ առևտրի կենտրոնի մոտ, բժշկական ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որում եղել է 6 մարդ՝ անձնակազմի չորս անդամ, մանկական բաժանմունքի մեկ բուժառու և ուղեկցորդը։ Պայթյունի հետևանքով տներ և մեքենաներ են վնասվել։
«Ներկա դրությամբ մենք չենք կարող վստահեցնել, որ կան փրկվածներ»,- հայտարարել են Jet Rescue Air Ambulance-ից։
«Learjet 55-ը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում ուրբաթ օրը՝ հունվարի 31-ին, Ֆիլադելֆիայի հյուսիսարևելյան միջազգային օդանավակայանից թռիչքից հետո»,- ասված է հաղորդագրությունում։
Ինքնաթիռն ուղեւորվում էր Սփրինգֆիլդ-Բրենսոնի օդանավակայան, որը գտնվում է Միսսուրի նահանգում։
Ինքնաթիռը տեղափոխելիս է եղել մեքսիկացի աղջնակի, ով բուժվում էր վտանգավոր հիվանդությունից։ Ինքնաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն։