23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան փորձում է հաշտեցնել կողմերին ու կիրառել «Լավրովի սխեման», բայց հաջողությունը երաշխավորված չէ․ «Կոմերսանտ»

Մոսկվան փորձում է հաշտեցնել կողմերին ու կիրառել «Լավրովի սխեման», բայց հաջողությունը երաշխավորված չէ․ «Կոմերսանտ»

Մոսկվան փորձում է կարգավորել հումանիտար սուր ճգնաժամը, որի մեջ
հայտնվել է Արցախը. գրում է «Կոմերսանտը»։

Նշվում է, որ հարցով զբաղվում է ՌԴ ԱԳՆ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը,
որն անցյալ շաբաթ Հայաստանում էր, իսկ երեկվանից՝ Բաքվում։

«Առաքելության հաջողությունը երաշխավորված չէ․
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ամեն օր և ասված ամեն բառի հետ վատթարանում
են»,-ասված է Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հոդվածում։

Հայաստանում, բացի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ փոխնախարար
Պարույր Հովհաննիսյանի հետ բանակցելը, ռուս դիվանագետը հանդիպել է նաև Արցախի արտգործնախարար
Սերգեյ Ղազարյանի հետ։

«Լաչինի միջանցքում՝ Հայաստանի կողմից արդեն շուրջ մեկ ամիս
400 տոննա մարդասիրական օգնության բեռն է կանգնած, որոնց վերջերս միացել են Ֆրանսիայից
ուղարկված բեռնատարները։ Ադրբեջանական կողմից դեպի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին կանգնած
է ադրբեջանական Կարմիր մահիկի ուղարկած օգնության շարասյունը։ Առաջին դեպքում բեռի
մուտքն Արցախ թույլ չեն տալիս ադրբեջանցի սահմանապահները, երկրորդ դեպքում՝ հայ ակտիվիստները»,-գրում
է պարբերականը։

Նշվում է, որ այս իրավիճակում, ԼՂ-ում շարունակում է մթերքի, վառելիքի,
բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս զգացվել, ինչը
ի ցույց է դնում կողմերի սկզբունքայնությունն ու հարցի կարգավորման մոտեցումներում
առկա տարբերությունները։

Ռուսական պետական կառույցներում «Կոմերսանտի» աղբյուրի խոսքով՝
Հայաստանի և արցախահայության համար Լաչինով մատակարարումներն սկսելը սկզբունքային է։

«Կարևոր է, որ Արցախում լինի Ադրբեջանից առանձնացված կյանք։ Բաքվին
պետք է ներադրբեջանական երթուղու գործարկումը, ինչը կհեշտացնի ինտեգրացիան, Ստեփանակերտին
կզրկի աջակցության հնարավորությունից։ Այդ դեպքում Ստեփանակերտում կախված կլինեն միայն
Ադրբեջանից»,-ասել է աղբյուրը։

Իգոր Խովաևի առաքելությունը, նրա խոսքով, հումանիտար ճգնաժամը լուծելու
փորձ է, որպեսզի վերականգնվի սննդի, դեղամիջոցների մատակարարումը։

Ռուսաստանը փորձում է հայկական կողմին համոզել, որ ընդունեն Լավրովի
սխեման, համաձայն որի Աղդամի երթուղին կբացվի, ինչից մեկ օր անց կսկսի գործել Լաչինի
միջանցքը։