17 Մայ
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է քաղաքացիական մեքենայի. կա 9 զոհ

Ուկրաինայում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է քաղաքացիական մեքենայի. կա 9 զոհ

Մայիսի 17-ի առավոտյան Սումիի մարզում ՌԴ զինված ուժերը հարվածել են մարդկանց տարհանումն իրականացնող ավտոբուսի. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 5-ը. փոխանցում է Українська правда լրատվականը՝ մեջբերելով տեղական իշխանության ներկայացուցիչներին։

Այս պահին զոհերից մի քանիսի ինքնությունը դեռևս պարզված չէ. նրանց ճնշող մեծամասնությունը թոշակային տարիքի կանայք էին։

Այս կապակցությամբ Բելոպոլիե քաղաքում սուգ է հայտարարվել:

Ռազմագերիներ