18 Հնս
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԶՊՄԿ-ի ուժեղ տղերքի նման ծնկաչոք գալու են մեր դռները․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցների մասին

ԶՊՄԿ-ի ուժեղ տղերքի նման ծնկաչոք գալու են մեր դռները․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցների մասին

ՔՊ-ականներն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում են քննարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կուսակրոն լինել կամ չլինելու հարցը։ Պատասխանելով քպ-ական պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեջբերեց կուսակրոն հոգևորականների արարողակարգի ժամանակ հնչեցվող տեքստն ու հայտարարեց՝ Վեհափառը խախտել է ուխտը։

1․Սա նշանակում է, որ նրա՝ եկեղեցում գտնվելու ամեն օրը խարխլում է Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդներն ու կանոնները, որոնց հղում է արվում այս տեքստում։

2․Կֆիքսենք, թե ովքեր են ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար բերում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին, կազատենք աշխատանքից։ Բոլորն ազատվելու են աշխատանքից։ Էն ԶՊՄԿ-ի ուժեղ տղերքի նման ծնկաչոք
գալու են մեր դռները։ Ոչ մեկին ներում չի լինելու։ Այն աշխատողներն, ովքեր կհամագործակցեն իրավապահ մարմիննների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան կխրախուսվեն։ Մնացածը կդատվեն, դուք՝ կխրախուսվեք։

Ռազմագերիներ