08 Օգս
2025
21.9° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ռազմական օդանավակայան

ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ռազմական օդանավակայան

Ռուսաստանի զինված ուժերը վնասել են ուկրաինական ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, զենիթահրթիռային համակարգերի դիրքերը, ինչպես նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և մեկնարկի նախապատրաստման վայրերը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական զինված ուժերի զորքերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին վնասել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, զենիթահրթիռային համակարգերի դիրքերը, հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և մեկնարկի նախապատրաստման վայրերը, ինչպես նաև ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 139 շրջաններում», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ռազմագերիներ