05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, աչքերի այրվածքներ են ստացել կինոթատրոն այցելելուց հետո

Ռուսաստանում տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, աչքերի այրվածքներ են ստացել կինոթատրոն այցելելուց հետո

Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, աչքերի այրվածքներ են ստացել Աբականի կինոթատրոն այցելելուց հետո․ գրում է RT-ն։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ տուժել է 30-ից ավելի մարդ, այդ թվում՝ 20 անչափահաս։

Կրասնոյարսկի երկրամասի քննչական կոմիտեն RT-ին հայտնել է, որ ֆիլմի դիտման ժամանակ աշխատել է մանրէասպան լամպ։

Այցելուներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, սակայն առողջական լուրջ հետևանքներ չկան։

Հարուցվել է քրեական գործ, և մարզային դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

Ռազմագերիներ