02 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հերթական անգամ պարզվեց՝ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն է․ Շարմազանով

Հերթական անգամ պարզվեց՝ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն է․ Շարմազանով

Կարդացի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրեցի, որ ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ. Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Թե բա՝ կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։

Հրապարակեցի՞ք, «մոլոդեց»։

Եվ, հետո՞…

Հերթական անգամ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է:

Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։

Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիևի ջրաղացին»։

Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ թե միակողմանի զիջումների։

Արցախի ինքնորոշման իրավիունքը Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։

Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։

Սրանք թեզեր են, որոնք պաշտպանում են ՀՀ ու Արցախի շահերը։

Այս նամակը դրական արդյունք էլ տվել է. դրանից հետո ՀՀ-ն ՌԴ -ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։

Եվ նույնիսկ 2019-ին Նիկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։

Ի՞նչ արեց Նիկոլը։

Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։

Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»,- գրել է նա։

Ավելի վաղ Կառավարությունը հրապարակել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր։

Ռազմագերիներ