26 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
79 անշարժ գույք, 42 մեքենա, 86 մլրդ դրամ և այլն․ դատախազությունը ներկայացրել է Գագիկ Ծառուկյանի՝ ապօրինի համարվող գույքերի ցանկը

79 անշարժ գույք, 42 մեքենա, 86 մլրդ դրամ և այլն․ դատախազությունը ներկայացրել է Գագիկ Ծառուկյանի՝ ապօրինի համարվող գույքերի ցանկը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման
գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝
Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ:

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց
արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ:

Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության
արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի
ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի
10-ին ընդունվել է վարույթ:

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում
ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին
Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

. 79 անշարժ գույք

. 42 տրանսպորտային միջոց

.  Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝
348 մլն 194 հազար դրամ

.  Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ

. 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ
Ծառուկյանին, շուկայական արժեք

. 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր

. 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք

. 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել)
տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ

. 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում
է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով
չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար: