06 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ում հնարավոր է կարգավորել ՀՀ-Ադրբեջան խնդիրները՝ ի հակադրություն ԵՄ-ի անարդյունավետ քայլերի. Զախարովա

ՀԱՊԿ-ում հնարավոր է կարգավորել ՀՀ-Ադրբեջան խնդիրները՝ ի հակադրություն ԵՄ-ի անարդյունավետ քայլերի. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը,
որի վերաբերյալ որոշումն առաջվա պես սեղանին է, իհարկե, ծանրակշիռ գործոն կդառնար Հայաստանի
անվտանգության ապահովման հարցում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում
է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը. այս մասին ճեպազրույցում հայտարարել
է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվրոպական առաքելությունն իրագործում է առաջադրանքներ, որոնք հեռու են հայտարարված
նպատակներից: Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք: ՀԱՊԿ-ում հնարավոր է կարգավորել
ՀՀ-Ադրբեջան խնդիրները՝ ի հակադրություն ԵՄ-ի անարդյունավետ քայլերի»,- ասել է նա լրագրողներին։