Իսրայելի պաշտպանության
բանակի զինվորականները հրաժարվել են լրագրողներին թույլ տալ զննել Գազայի հատվածի հյուսիսում
գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։
Լրագրողներին թույլատրվել է տեսնել «Ալ-Շիֆա» հսկայական համալիրի միայն մի մասը: Զինվորականները
թույլ չեն տվել լրագրողներին շրջել հիվանդանոցում, տեսնել հաստատությունում մնացած
անձնակազմին կամ հիվանդներին, հարցազրույց վերցնել նրանցից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ լրագրողներին պարզաբանել են, թե
համալիրի ներսում դեռ կարող են ՀԱՄԱՍ-ի գրոհայիններ մնացած լինել։ Իսրայելցի զինվորները
լրագրողներին ներս են տարել համալիրի եզրին գտնվող ավերված շենքի միջով, քանի որ, ըստ
նրանց, շատ վտանգավոր է գլխավոր մուտքով անցնելը: