05 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքներն և հնարավոր քայլերը․ Վահե Հովհաննիսյան

Հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքներն և հնարավոր քայլերը․ Վահե Հովհաննիսյան

Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն ավելի ու ավելի վտանգավոր
է դառնում։ Ցավն այն է, որ իրավիճակը սկսում է ընկալվել որպես նորմալ․
իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները,
ինչը կոմֆորտի վիճակ է ՀՀ իշխանությունների համար։

«Իշխանությանն ի հակակշիռ՝ չկա էֆեկտիվ ընդդիմություն, որը հասարակության
հետ կկարողանար աշխատել և կձևավորեր Ռուսաստանի հետ հաղորդակցության այլընտրանքային
խողովակներ։ Այսօրվա ընդդիմության հին-իներցիոն ձևաչափերը նման մասշտաբային աշխատանքի
ներուժ չունեն (ինչը ռուսական կողմը ֆիքսում է)»,-գրել է նա։

Հայաստանի պետական շահը և պետական մտածողությունը պահանջում են
օր առաջ Հայաստանը հանել ոչ մոդայիկ զոհերի ցանկից, ընդհանրապես հանել որևէ կարգի զոհերի
ցանկից։ Ռուսաստանի հետ հարաբերությունների այս աննորմալ սրումը մեծացնում է հենց այդ
ռիսկը։

«Այս պահին հրատապ անհրաժեշտ է տարանջատել ռուս-փաշինյանական հարաբերությունները
ռուս-հայկական հարաբերություններից։ Իշխանությունը չի անի, իսկ գործող ընդդիմությունը
կարծում է, թե Նիկոլի դեմ լինելը ավտոմատ ենթադրում է ռուսների առաջ անլեզու լինել,
կես տոն տհաճ բան չասել ու սպասել՝ մինչև փոստատարը Մոսկվայից մի «խաբար» բերի։

Այս վիճակը շատ վտանգավոր է պետության համար։ Եվ հասկանալու համար,
որ ոչ «խաբարն» է լինելու, ոչ էլ ռուսներն են «խելքի գալու», ուղղակի պետք է ծանոթ
լինել տարածաշրջանային պատմությանը»,-գրել է նա։

Նա նաև հարաբերությունների կարգավորման առաջարկներ է ներկայացրել․

1. Պետք է տարանջատել ռուս-փաշինյանական հարաբերությունները ռուս-հայկական
հարաբերություններից։ Սա միակ բանաձևն է, որը կարճաժամկետ կարող է արդյունք տալ։

2. Ռուսաստանը պետք է մշակի Հայաստանի համար նոր առաջարկներ։ Հին
բովանդակությունը չի աշխատում, սա արդեն ակնհայտ է։

3. Հայաստանում պետք է արագ ձևավորվեն նոր ձևաչափեր, որոնք ի վիճակի
կլինեն ձևակերպելու բարդ հարցերը, դրանք դարձնելու հայ-ռուսական նոր օրակարգ (իշխանությունը
չի անելու, գործող ընդդիմությունը չի կարողանալու)։

4. Ռուսահայ էլիտան՝ բիզնես, գիտակրթական, մշակութային և այլն,
պետք է դուրս գա ստորացված-վախվորած մի անկյուն քաշվածի կարգավիճակից, որովհետև դա
էլ է ժամանակավոր. վաղն ավելի վատ է լինելու։