09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջուկային զենքի թեմայով Մոսկվան Եվրոպային կրկին նոտա է հղել

Միջուկային զենքի թեմայով Մոսկվան Եվրոպային կրկին նոտա է հղել

Ռուսաստանը պնդում է, որ ամերիկյան միջուկային զենքը դուրս բերվի Եվրոպայից, իսկ դրա տեղակայման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներն ապամոնտաժվեն․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) վերանայման համաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի ԱԳ նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը։

Որպես հիմնավորում ռուս դիվանագետը նշել է ՌԴ տարածքի «քաղաքացիական և ռազմական կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու» հնարավորությունը։

«Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորությունը՝ Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը էապես ռազմավարական է, հետևաբար մենք պնդում ենք, որ դրանք դուրս բերվեն Եվրոպայից, վերադարձվեն Միացյալ Նահանգներ, և որ Եվրոպայում դրանց տեղակայման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները ապամոնտաժվեն», – ասել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026