26 Дек
2024
1.8° c ЕРЕВАН
4.2° c СТЕПАНАКЕРТ
ABCMEDIA
Իրավիճակը Արցախում ու սահմանին սրվեց, երբ ռուսական միջնորդության փոխարեն սկսեցիր արևմտյան միջնորդությամբ ընթանալ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Իրավիճակը Արցախում ու սահմանին սրվեց, երբ ռուսական միջնորդության փոխարեն սկսեցիր արևմտյան միջնորդությամբ ընթանալ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ
Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի
գնահատականներին՝ վերաբերող սահմանային լարված իրադրությանը, ինչպես նաև Ռուսաստանին
ուղղված նրա մեղադրանքներին։

«No pasaran,Փաշինյան։

Նիկոլ, քո ներկայությամբ Մոսկվայում Ալիևն ասեց, որ 2022-ի սեպտեմբերյան
ռազմական բախումը կանգնեցվել է բացառապես ՌԴ նախագահի ջանքերով։

Եթե համաձայն չէիր դրա հետ,Պուտինի ներկայությամբ ասեիր։

Հիմա ի՞նչ ես Պետրոսի մոտ հերթական կռուտիտներն անում։

Իսկ իրավիճակը Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին սրվեց, երբ
ռուսները նահանջեցին Կիևի ու Չեռնիգովի մարզերից, իսկ դու էլ ռուսական միջնորդության
փոխարեն սկսեցիր արևմտյան միջնորդությամբ ընթանալ՝2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով
Ադրբեջանի մաս։

Դեռևս մինչև Լաչինի միջանցքի փակումը քո ԱԽՔ -ը սուտ հայտարարում
էր, որ ՌԴ-ն միջանցք էր ուզում։

Ո՞վ էր թույլ տվել առանց մեկ կրակոցի հանձնել Սև լճի 30 տոկոսը։

Ո՞վ էր ասում՝ Սև ջրի համար հո պատերազմ չենք սկսի։

Ո՞վ էր Գորիս-Կապապ ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին։

Ո՞վ էր հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ բերել Սյունիք։

Ո՞վ է Լաչինից դուրս բերել հայությանը։

Ե՞ս…

Դու Նիկոլ, դու։

Հերիք է մարդկանց մոլորեցնես։

Այլևս չի անցնելու

No pasarán!!!»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։