30 Сен
2024
13.2° c ЕРЕВАН
4° c СТЕПАНАКЕРТ
ABCMEDIA
Կտրված ձեռք, վնասված ականջներ․ տուժածներ՝ լուսաձայնային նռնակների կիրառումից․ անցած օրն՝ ամփոփ

Կտրված ձեռք, վնասված ականջներ․ տուժածներ՝ լուսաձայնային նռնակների կիրառումից․ անցած օրն՝ ամփոփ

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորները քաշքշում էին ընդդիմադիրներին, իսկ Խորհրդարանի պատերից դուրս հասարակական կարգի պահպանելուն կոչված ոստիկանները ծեծի էին ենթարկում Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանին ու բերման ենթարկում նրան։ Բռնի ուժի կիրառմամբ բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել։

Ոստիկանների ու քաղաքացիների բախումից տուժել են նաև  ABC media–ի լրագրող Նանե Հայրապետյանն ու օպերատոր Արման Ղարիբյանը։

Ավելի ուշ մի քանի տասնյակ  լուսաձայնային նռնակներ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Դրանց կիրառումից տուժել են նաև ABCmedia-ի  լրագրող Աղվան Ասոյանն ու օպերատոր Էդիկ Մալաքյանը։