Առաքելություն և արժեքներ
ABC Media-ի առաքելությունն է՝ մասնագիտական բարձր որակներ ունեցող խմբագրակազմի միջոցով լսարանին մատուցել փաստերի վրա հիմնված լրատվություն, խորքային և բազմակողմանի վերլուծություններ, փորձագիտական ծանրակշիռ դիտարկումներ։ Մեր նպատակն է ներկայացնել տեղական և միջազգային իրադարձությունների իրական պատկերը՝ բացառելով լեզվական աղավաղումները, անվայել բառապաշարն ու անհարգալից տոնը:
Տեսլական
Մենք հավատում ենք, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել արժանապատիվ լրատվամիջոց, որտեղ ոլորտի մասնագետներն ու գիտակները կկատարեն լրագրողի առաքելությանը համապատասխան պատվաբեր աշխատանք՝ հաստատված փաստերով խոսելով կատարվող իրադարձությունների մասին և դրանք վերլուծելով մասնագիտական մանրազնին ու անաչառ աչքով։
Խմբագրական քաղաքականություն
ABC Media-ն մտքի և խոսքի ազատության պրոֆեսիոնալ հարթակ է, որտեղ առաջնորդվում են խմբագրական անաչառ ու սկզբունքային քաղաքականությամբ: Խմբագրությունը հրապարակում է բացառապես ստուգված, հավաստի տեղեկություններ, խորքային և բազմակողմանի վերլուծություններ՝ բացառելով լեզվական աղավաղումները, անվայել բառամթերքն ու անհարգալից տոնը:
Հարթակը զերծ է մնում անպարկեշտ բնույթի, պոռնոգրաֆիկ, բռնություն և դաժան տեսարաններ պարունակող, դրանք պատկերող, նկարագրող և քարոզող բովանդակություն հրապարակելուց և տարածելուց:
Մենք չենք թողարկում այն նյութերը, որոնք չեն համապատասխանում ABC Media-ի խմբագրական պրոֆեսիոնալ քաղաքականությանը, հարգում և պատշաճ հղումներով պահում ենք մտավոր սեփականության իրավունքը:
Խմբագրությունը չի հրապարակում հեղինակային նյութեր կամ հաղորդումներ, որոնցում խրախուսվում է ահաբեկությունը, հանցավոր գործունեությունը, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը:
Թիմ
ABC Media-ի թիմը համալրված է լրագրողական փորձ և ներուժ ունեցող մասնագետներով, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, թյուրգաքագիտության, տնտեսագիտության, իրավունքի, մշակույթի և այլ ոլորտներում մասնագիտացած փորձագետներով, որոնց ներկայությունը կբացառի չփաստարկված և ապագիտական մոտեցումները։
Փաստերի ստուգում
ABC Media-ի համար առանցքային կարևորություն ունի փաստերի ստուգումը, հատկապես՝ ճշմարտության տեղ հրամցվող քարոզչական փաստերի, որոնք կարող են ձևախեղել հանրային կարծիքը։