ABCMEDIA

Առաքելություն և արժեքներ

ABC media-ն նպատակ ունի ընթերցողին և հեռուստադիտողին ներկայացնել հավաստի ու փաստահեն տեղեկություններ, մասնագիտական բարձրորակ վերլուծություններ, նաև օրվա կարևոր լրահոսը՝ հակիրճ ձևաչափով։ Մեր առաքելությունն է՝ հարափոփոխ աշխարհում, ազգային-պետական արժեհամակարգի հենքով, քաղաքականապես կրթել հեռուստադիտողին, մաքրել տեղեկատվական դաշտն ապազգային և հակապետական քարոզչությունից, ներկայացնել տեղական և միջազգային իրադարձությունների իրական պատկերը։

ABCmedia-ի խոշորացույցի տակ են նաև աշխարհում, մեծ տարածաշրջանում և հարևան պետություններում կատարվող սոցիալ-քաղաքական, անվտանգային ու տնտեսական իրադարձությունները, որոնց մասին պատմելու են մասնագետները՝ հեղինակային հաղորդումների ձևաչափով։

Տեսլական

Մենք հավատում ենք, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել արժանապատիվ լրատվամիջոց, որտեղ ոլորտի մասնագետներն ու գիտակները կկատարեն լրագրողի առաքելությանը համապատասխան պատվաբեր աշխատանք՝ հաստատված փաստերով խոսելով կատարվող իրադարձությունների մասին և դրանք վերլուծելով մասնագիտական մանրազնին ու անաչառ աչքով։

 

Խմբագրական քաղաքականություն

ABC Media-ն մտքի և խոսքի ազատության պրոֆեսիոնալ հարթակ է, որտեղ առաջնորդվում են խմբագրական անաչառ ու սկզբունքային քաղաքականությամբ: Խմբագրությունը հրապարակում է բացառապես ստուգված, հավաստի տեղեկություններ, խորքային և բազմակողմանի վերլուծություններ՝ բացառելով լեզվական աղավաղումները, անվայել բառամթերքն ու անհարգալից տոնը:

Հարթակը զերծ է մնում անպարկեշտ բնույթի, պոռնոգրաֆիկ, բռնություն և դաժան տեսարաններ պարունակող, դրանք պատկերող, նկարագրող և քարոզող բովանդակություն հրապարակելուց և տարածելուց:

Մենք չենք թողարկում այն նյութերը, որոնք չեն համապատասխանում ABC Media-ի խմբագրական պրոֆեսիոնալ քաղաքականությանը, հարգում և պատշաճ հղումներով պահում ենք մտավոր սեփականության իրավունքը:

Խմբագրությունը չի հրապարակում հեղինակային նյութեր կամ հաղորդումներ, որոնցում խրախուսվում է ահաբեկությունը, հանցավոր գործունեությունը, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը:

Թիմ

ABC Media-ի թիմը համալրված է լրագրողական փորձ և ներուժ ունեցող մասնագետներով, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, թյուրգաքագիտության, տնտեսագիտության, իրավունքի, մշակույթի և այլ ոլորտներում մասնագիտացած փորձագետներով, որոնց ներկայությունը կբացառի չփաստարկված և ապագիտական մոտեցումները։

Fact Checking

Փաստերի ստուգում, հատկապես՝ ճշմարտության տեղ հրամցվող քարոզչական փաստերի։