26 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ըստ համայնքների․ ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում

ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ըստ համայնքների․ ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում։ Գորիսում և Գավառում առավելագույն ձայներն ստացել է «Համերաշխություն» դաշինքը, իսկ Ստեփանավանում առաջին տեղում է «Գործարար» կուսակցությունը։

Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 188 հազար 514 քաղաքացի։ Ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ստեփանավանում՝ 68.83 %, իսկ ամենացածրը՝ Ֆիոլետովոյում՝ 25.39 %։

Արդյունքներն ըստ համայնքների

Արարատի մարզի Արտաշատ համայնքում ՔՊ-ն ստացել է 23 հազար 729 ձայն՝ 85.95 %, ՀՅԴ-ն՝ 2925 ձայն՝ 10.59 %, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 948 ձայն՝ 3.43 %։

Արմավիրի մարզի Արաքս համայնքում ՔՊ-ն ստացել է 6257 ձայն՝ 71.95 %, իսկ «Արդարություն» դաշինքը՝ 2437 ձայն՝ 28.02 %։ Արմավիր համայնքում ՔՊ-ն եղել է միակ ընտրական ցուցակը և ստացել 13 հազար 395 ձայն՝ 96.07 %։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը ստացել է 10 հազար 380 ձայն՝ 81.71 %, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 1374 ձայն՝ 10.81 %, իսկ «Հայկական քվե» կուսակցությունը՝ 948 ձայն՝ 7.46 %։

Մարտունիում ՔՊ-ն ստացել է 12 հազար 320 ձայն՝ 67.61 %, «Մեր համայնք» կուսակցությունը՝ 2971 ձայն՝ 16 %, ՀՅԴ-ն՝ 2053 ձայն՝ 11.28 %, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 878 ձայն՝ 4.81 %։

Վարդենիսում ՔՊ-ն եղել է միակ թեկնածուն և ստացել է 9530 ձայն՝ 93.78 %։

Լոռու մարզի Ստեփանավանում «Գործարար» կուսակցությունը ստացել է 5506 ձայն՝ 41.54 %, ՔՊ-ն՝ 4681 ձայն՝ 35.32 %, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 2609 ձայն՝ 19.68 %։

Կոտայքի մարզի Գառնի համայնքում ևս միակ թեկնածուն ՔՊ-ական է եղել և ստացել 3235 ձայն՝ 94.23 %։ Ծաղկաձորում ՔՊ-ն ստացել է 2460 ձայն՝ 84.56 %, իսկ ՀՅԴ-ն՝ 449 ձայն՝ 15.43 %։ Հրազդանում ՔՊ-ն ստացել է 17 հազար 195 ձայն՝ 90.82 %, ՀՅԴ-ն՝ 1736 ձայն՝ 9.16 %։

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ՔՊ-ն մրցակից չի ունեցել․ այստեղ թեկնածուն ստացել է 10 հազար 838 ձայն՝ 92.34 %։ Արթիկում ՔՊ-ն ստացել է 13 հազար 67 ձայն՝ 74.79%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 1840 ձայն՝ 10.53 %, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1545 ձայն՝ 8.84 %, իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 1017 ձայն՝ 5.82 %։

Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Համերաշխություն» դաշինքը ստացել է 13 հազար 959 ձայն՝ 93.57 %, իսկ «Ապրելու քվե» դաշինքը՝ 957 ձայն՝ 6.41 %։

Մեղրիում ՔՊ-ն ստացել է 3407 ձայն՝ 71.83 %, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 893 ձայն՝ 18.82 %, Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ 253 ձայն՝ 5.33 %, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 189 ձայն՝ 3.98 %։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է 7382 ձայն՝ 48.06 %, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 7197 ձայն՝ 46.86 %, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 779 ձայն՝ 5.07 %։

Ջերմուկում ՔՊ-ն ստացել է 2615 ձայն՝ 92.76 %, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 203 ձայն՝ 7.20 %։ Վայքում ՔՊ-ն եղել է միակը և ստացել 4186 ձայն՝ 96.11 %։

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ՔՊ-ն ստացել է 4822 ձայն՝ 76.27 %, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1027 ձայն՝ 16.24 %, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 471 ձայն՝ 7.45 %։

Իջևանում ՔՊ-ն ստացել է 10 հազար 403 ձայն՝ 86.12 %, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 1637 ձայն՝ 13.85 %։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ