24 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն

Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն

ՏԻՄ ընտրություններին նախորդող «լռության օրն» Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության 3 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցության թեկնածուն. ABC Media-ին հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ` նախորդ օրը, անհասկանալի պատճառներով բերման են ենթարկել մեր թիմակիցներին։ Սրա նպատակն առնվազն ընթացիկ աշխատանքները խաթարելն ու վախի մթնոլորտ տարածելն է համայնքում։ Որևիցե այլ պատճառաբանություն չկա», - ասաց Առաքելյանը՝ իշխանության վարքագծին տալով էժանագին որակումը։

Ըստ մեր զրուցակցի՝ արտառոց որևէ բան կամ միջադեպ չի եղել, քարոզարշավն էլ իրականացվել է մինչև վերջին օրը։

«Այսօր էլ «լռության օր» է, և մեր թիմակիցներն այսօր պետք է պատրաստվեին վաղվան, զբաղված լինեին նախապատրաստական աշխատանքներով»,- մանրամասնեց Առաքելյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքների մասին տեղեկություն չի հայտնում, միայն մեկնաբանում է, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալվածներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ