
Փեզեշքիանը կմեկնի Ռուսաստան և կհանդիպի Պուտինին․ հայտնի է ժամանակացույն ու օրակարգը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․ գրում են ռուսական լրատվամիջոցները։
Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ ռազմավարական գործակցության, էներգետիկայի, տրանսպորտի և առևտրատնտեսական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման առանցքային թեմաներից են լինելու նաև Մերձավոր Արևելքում ստեղծված տարածաշրջանային իրավիճակը և անվտանգության հիմնախնդիրները:
Իրանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Թեհրանն ու Մոսկվան շարունակում են ակտիվորեն խորացնել դիվանագիտական և քաղաքական երկխոսությունը։
«Բարձր մակարդակի այս հանդիպումը կնպաստի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»,- գրում է աղբյուրը։


