23 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը Խերսոնի ուղղությամբ կդադարեցնի կրակը ու կհայտարարի «լռության ռեժիմ»

Ռուսաստանը Խերսոնի ուղղությամբ կդադարեցնի կրակը ու կհայտարարի «լռության ռեժիմ»

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուսական բանակը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Խերսոնի ուղղությամբ դադարեցնելու է մարտական գործողությունները և սահմանելու է «լռության ռեժիմ»․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

Որոշումը վերաբերում է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքին և հարակից տարածքներին:

Ըստ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի՝ կրակի դադարեցման հիմնական նպատակը տարածաշրջանում լայնամասշտաբ հումանիտար գործողության իրականացումն է: Ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիական բնակչության տարհանումը, ինչպես նաև իրականացնել տարածքների ականազերծում և առաջին անհրաժեշտության հումանիտար օգնության տեղափոխում:

Նշենք, որ ըստ Սպիտակ տան՝ Օլեշկիի հատվածում տեղային հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ, որին մասնակցել են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերի ներկայացուցիչները:

Իրավիճակը Օլեշկիում վերջին շրջանում ծայրահեղ ծանր է. քաղաքում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս կա:

Սպասվում է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկող «լռության ռեժիմը» թույլ կտա կանխել հումանիտար աղետն ու անվտանգ միջանցքներ ապահովել խաղաղ բնակիչների համար:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ