
Հոկտեմբերի 24-ի ցույցերին ընդառաջ՝ Ֆրանսիան 70․000 ուժային է կենտրոնացրել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին նախատեսված բողոքի ցույցերի ընթացքում երկրով մեկ կտեղակայվի ավելի քան 70.000 ոստիկան և ժանդարմ. գրում է Guardian-ը։
Պետապարատն այդ օրվա պատրաստվում է ուժերի լարումով՝ թույլ չտալու հնարավոր զանգվածային անկարգությունները, խանութների թալանն ու պետական շենքերի վրա հարձակումները:
Երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, արդեն իսկ սահմանափակվել են ցույցերի անցկացման վայրերը, իսկ մշակութային խոշոր կենտրոնները, ինչպիսին է Լուվրի թանգարանը, անվտանգության նկատառումներով հոկտեմբերի 24-ին փակ կլինեն:
Նշենք, որ Ֆրանսիայում սոցիալական լարվածությունն ու ցույցերը սկսվել էին դպրոցականների ակցիաներից։ Աշակերտները պահանջում էին կրթական համակարգի բարեփոխումներ:
Վերջիններիս պահանջներին կարճ ժամանակ անց միացել էին արհմիությունները, աշխատավորներն ու, առհասարակ, քաղաքացիները՝ բողոքելով թանկացման ու գնաճի դեմ։


