23 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մելանյա Թրամփի միջնորդությամբ ՌԴ-ն և Ուկրաինան քաղաքներից մեկում հրադադար են հաստատել

Մելանյա Թրամփի միջնորդությամբ ՌԴ-ն և Ուկրաինան քաղաքներից մեկում հրադադար են հաստատել

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել տեղային հրադադար հաստատել ռուսական վերահսկողության տակ գտնվող Օլեշկի քաղաքում (Խերսոնի մարզ)․ գրում է The Washington Post-ը։

Ըստ հաղորդագրության՝ հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: Կողմերն էլ արդեն նշանակել են աշխատանքային հատուկ թիմեր, որ զբաղվելու են համաձայնագրի տեխնիկական մանրամասների կազմակերպմամբ, այդ թվում՝ տարածքների ականազերծման և հումանիտար հարցերի համակարգմամբ:

«Կողմերն աշխատելու են շուրջօրյա»,- նշված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ:

Օլեշկի քաղաքը գտնվում է Դնեպր գետի ափին և պատերազմի սկզբից ի վեր դարձել էր առաջնագիծ: Տեղային հրադադարը հնարավորություն կտա իրականացնել հումանիտար առաքելություններ, բնակիչների տարհանում և ականազերծման աշխատանքներ:

Մելանյա Թրամփի միջնորդությամբ ՌԴ-ն և Ուկրաինան քաղաքներից մեկում հրադադար են հաստատել

Ռազմագերիներ   Ռազմագերիներ