
Հերթական անհարգալից միջադեպը Երուսաղեմի հայկական թաղամասում
Երուսաղեմի հայկական թաղամասում արձանագրվել է անհարգալից վերաբերմունքի հերթական դեպքը Սուրբ Հակոբ վանքի մոտ, որտեղ գտնվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության նստավայրը․ տեսագրությունը հրապարակել է Երուսաղեմի հայ լրագրող Գեղամ Բալյանը։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում պատկերված է սև գլխարկով և մուգ հագուստով մի տղամարդ, որը մոտենում է վանքին, թքում դրա ուղղությամբ, ապա շարունակում իր ճանապարհը։
Ըստ Բալյանի պնդման՝ տղամարդը, որին լրագրողը բնութագրում է որպես ծայրահեղ ուղղափառ հրեայի, միտումնավոր մոտեցել է վանքին՝ դրա ուղղությամբ թքելու համար։
Ինչպես հայտնում է լրագրողը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը հուդայականության մեջ շաբաթական հանգստյան օրն է։


