22 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին. Shamshyan.com

Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկներ Դավիթ Սերոբյանն ու Սմբատ Հակոբյանը և երկու երիտասարդ տղաներ, որոնցից մեկը Մարալիկի բնակիչ է։

Պարեկները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ինչից հետո պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) պայքարել են կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Ավտոմեքենայի վարորդը, ով պարզվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև նրա բոլոր 6 ուղևորները մի ընտանիքից են, նրանք անընդհատ կրկնում էին՝ «Спасибо патрульным, спасибо этим двум молодым парням»»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ