23 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջենսեն Հուանգը 12 օր անց վերականգնվել է Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Ջենսեն Հուանգը 12 օր անց վերականգնվել է Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը պաշտոնանկությունից ընդամենը 12 օր անց վերականգնվել է զբաղեցրած պաշտոնում. հայտնում է TACC-ը։

Նոյեմբերի 12-ին Nvidia-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով Հուանգի անհապաղ հրաժարականի մասին։ Որպես պատճառ նշվել էր ընկերության ղեկավարի՝ օտարերկրյա հետախուզության հնարավոր գործողության թիրախ դառնալու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ անկախ հետաքննության մեկնարկը։

Սակայն նոյեմբերի 23-ին ընկերությունը նոր հաղորդագրությամբ հայտարարել է Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու մասին։

Հուանգի հեռանալու մասին լուրերը բացասաբար էին անդրադարձել Nvidia-ի բաժնետոմսերի վրա։ Նոյեմբերի 12-ի հիմնական առևտրային նստաշրջանի ընթացքում ընկերության արժեթղթերի գինը նվազել էր ավելի քան 14 տոկոսով՝ հասնելով 148,87 դոլարի։

Նույն օրը ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել էր, որ պատիվ կհամարեր աշխատանքի հրավիրել Nvidia-ի ղեկավարին։

Սկանդալին անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա բազմիցս նշել էր, որ տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք Հուանգի հետ կապվող կինը լրտես է եղել։ Թրամփը պարբերաբար հանդես էր գալիս Հուանգին պաշտոնում վերականգնելու օգտին։ Վերջին անգամ այդ կոչով նա հանդես էր եկել նոյեմբերի 23-ի առավոտյան՝ ընկերության պաշտոնական հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ