23 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բախվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը․ Shamshyan.com

Բախվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Ադոնցի փողոցում բախվել են Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Nissan» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին որ շտապօգնությունը միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխում էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ