23 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել․ Խաչատրյան

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել․ Խաչատրյան

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն, քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր գործչի գնահատականով՝ Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են, իսկ ահաբեկչի հետ չեն բանակցում։ «Քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական գործեր․ դա ահաբեկչին բնորոշ գործողություն է։ Ներսում Փաշինյանը սպառնում է «բուլդոզերով», դրսից Ադրբեջանը՝ պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը»,- նշեց նա։ Եթե կարող է և ունի այդքան քաջություն, հավելեց Խաչատրյանը, թող իրականացնի իր 2-րդ սպառնալիքը՝ արտահերթ ընտրությունների գնա։«ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանը, բացառելով արտահերթ ընտրությունը, ասաց՝ կա՛մ Սահմանադրություն, կա՛մ ժողովուրդը ձեզ կհեռացնի։ Փաշինյանն էս քանի օրը ի՞նչ է խոսում․ ասում է՝ իրեն  հեռացնելու միակ միջոցը հեղափոխությունն է։ Այսինքն՝ ինքը բացառո՞ւմ է, որ ընտրություններով կհեռանա, Բրեժնև՞ն է։ Գուցե Բրեժնևն է, որովհետև ասում  էին, որ Բրեժնևն ուզում էր գնալ, բայց Պոլիտբյուրոն չէր թողնում։ Մարդիկ որ երգում են՝ «ուր որ գնաս, հետդ կգամ», միգուցե հենց դրա համա՞ր են երգում»,- մանրամասնեց պատգամավորը։Ժողովրդական խոսքը հիշելով, թե չի կարելի ձին կառքի հետևից լծել, ընդդիմադիրն ընդգծեց․ «Մենք ասում ենք՝ Փաշինյանը պետք է գնա, որ Սահմանադրությունը չփոխվի, որ Հայաստանը չդառնա Ադրբեջանի վասալ պետություն։ Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանն էլ դարձավ Ադրբեջանի գաղութ, է, ո՞վ ասաց, որ ընտրություններ կլինեն՝ հերթական կամ արտահերթ»։ 
Ռազմագերիներ   Ռազմագերիներ