23 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP-ի գործարկումը չի հանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը․ «Известия»

TRIPP-ի գործարկումը չի հանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը․ «Известия»

ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող TRIPP նախաձեռնությունը փոխարինել է «Զանգեզուրի միջանցք» հասկացությանը և Երևանի համար դարձել դիվանագիտորեն ընդունելի փոխզիջում։ Կարելի է ասել, որ TRIPP-ը դարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի վերջին տարիների ամենահավակնոտ նախաձեռնությունը, քանի որ ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բազմամյա տարածաշրջանային վեճի տեղափոխում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի հարթություն՝ ԱՄՆ-ի առաջատար դերակատարմամբ․ գրում է «Известия»-ն։

Ինչպես նշվում է, TRIPP-ի իրականացումն արտացոլում է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության զգալի փոփոխությունը, որտեղ փորձեր են արվում խլել Ռուսաստանի կարգավիճակը՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի և գլխավոր բանակցողի։ Վաշինգտոնի և Անկարայի կողմից դիվանագիտական և ենթակառուցվածքային նախաձեռնության զավթումը որոշումների կայացման կենտրոնը տեղափոխում է արևմտյան հարթակներ։

«Սյունիքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, խորհրդատուների կամ դիտորդների ներկայությունն ուղղակիորեն մարտահրավեր կհանդիսանա Հայաստանում ռուսական ռազմական ներկայության համար և կմեծացնի լարվածությունը Երևանի և Թեհրանի միջև։ «Թրամփի երթուղին» ամրապնդում է Տրանսկասպյան միջին միջանցքը, որը բեռնափոխադրումները Չինաստանից և Կենտրոնական Ասիայից վերահասցեավորում է դեպի Եվրոպա՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։

Սա նվազեցնում է Տրանսսիբիրյան երկաթուղու և Հյուսիս-Հարավ միջանցքի մրցունակությունը։ Ավելին, հաշվի առնելով Երևանի կողմից կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու նախաձեռնությունը, կա «Ռուսական երկաթուղիների» դուրս մղման վտանգ «Հայկական երկաթուղիների» (ՀԵ) կառավարման համակարգից: Բացի այդ՝ Հայաստանի սահմանին ԱՄՆ գլխավորած հատուկ սահմանային վերահսկողության ռեժիմի ներդրմամբ՝ կա Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային կանոնակարգերի և ընթացակարգերի խախտման վտանգ», - գրում է կայքը։

Միևնույն ժամանակ, TRIPP-ի գործարկումը չի հանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը:

Նախ՝ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում երթուղու հիմնական սկզբունքները: Հայաստանը հայտարարել է ինքնիշխանության սկզբունքին հավատարիմ մնալու մասին դրա իրականացման գործում և համապատասխան երաշխիքներ է տրամադրել Իրանին, սակայն Ադրբեջանն այս երթուղին դիտարկում է հիմնականում որպես մայրցամաքը Նախիջևանի հետ կապող անարգել երթուղի։

Երկրորդ՝ «Թրամփի երթուղու» գործարկումը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ պայմանը չէ։ Սակայն Հայաստանի համար հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը, նույնիսկ ներկայիս պայմաններում, կարող է խոսել ուժի դիրքերից։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ