
Վաշինգտոնը ձգտում է վստահեցնել ՌԴ-ին, որ ՆԱՏՕ-ն մտադրություն չունի նրա հետ առճակատման գնալու․ Քուշներ
Միացյալ Նահանգները նախատեսում է առաջիկա շաբաթներին խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի, Ռուսաստանի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ՝ նոր եվրոպական անվտանգության ճարտարապետության ձևավորման վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ և փեսա Ջարեդ Քուշները։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է քննարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի։
Քուշները նաև ընդգծել է, որ այդ երաշխիքները պետք է լինեն կոնկրետ և իրավաբանորեն պարտադիր։
Նա հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող դիտարկվել ապագա եվրոպական անվտանգության համակարգից առանձին։
Քուշների խոսքով՝ ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կշարունակի բանակցությունները կողմերի հետ։
«Կամավորների կոալիցիայի» առաջնորդների հետ խորհրդակցությունների ժամանակ Թրամփը հայտարարել է, որ նախընտրելի կլինի միլիարդավոր դոլարներ ներդնել նրանց տնտեսություններում, քան դրանք ծախսել Կիևին ուկրաինական հակամարտության հարցում աջակցելու վրա։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է վստահեցնել Ռուսաստանին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադրություն չունի նրա հետ առճակատման գնալու։


