
Բաց սահմանները կործանում են պետությունները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է միգրացիոն քաղաքականության հարցում իր կոշտ դիրքորոշման մասին․ այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Բաց սահմանները կործանում են պետությունները։ Մինչև իմ իշխանության գալը՝ ԱՄՆ-ն նույնպես շատ մոտ էր նման երկրներից մեկը դառնալուն»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը բազմիցս քննադատել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին, մեղմ միգրացիոն քաղաքականության համար։


