
Թրամփը մտադիր է կարգադրել ռազմական հարվածներ հասցնել Իրանին Ամանորից հետո, եթե երկու երկրներին չհաջողվի համաձայնության գալ
Միացյալ Նահանգներն ու Իրանը շարունակում են բանակցել խաղաղ կարգավորման շուրջ, և քննարկումները վարվում են անուղղակիորեն․ այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նա հայտնել է, որ բանակցությունները վարվում են անուղղակիորեն», - ամերիկացի առաջնորդի հետ հարցազրույցից հետո հայտնել է Fox News-ի լրագրող Թրեյ Յինգստը։
Քաթարը միջնորդում է բանակցությունները։
«Նրանք հաղորդագրություններ են փոխանցում Վաշինգտոնի և Իրանի միջև՝ տեսնելու, թե արդյոք հնարավո՞ր է բանակցային լուծման հասնել», - հավելել է Յինգստը։
Նախագահ Թրամփը զգուշացնում է, որ մտադիր է կարգադրել ռազմական հարվածներ հասցնել Իրանին Ամանորից հետո, եթե երկու երկրներին չհաջողվի համաձայնության գալ։ Նա Թեհրանի հետ ընթացիկ դիվանագիտական բանակցությունները որակել է «անիմաստ»։
ԱՄՆ նախագահը մեղադրել է իրանցի բանակցողներին ժամանակ ձգձգելու համար՝ նշելով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո նրանք շարունակում են սրել թշնամական գործողությունները։
«Այժմ նրանք ավելի ագրեսիվ են, քան մինչ ընտրությունները», - նշել է Թրամփը՝ իրանցի պաշտոնյաներին բնորոշելով որպես «պրոֆեսիոնալ պարողներ» (ակնարկելով, որ նրանք խուսափում են հստակ պատասխաններից)։


