23 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք որոշել ենք չշտապել․ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև գարուն․ ՔՊ պատգամավոր

Մենք որոշել ենք չշտապել․ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև գարուն․ ՔՊ պատգամավոր

Մենք պատրաստ ենք նույնիսկ իրենց հետ գործարքի գնալ և իրենց համար բավականին շահավետ գործարք ենք առաջարկել․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ խոսելով ընդդիմությանն առաջարկված գործարքի մասին։

«Այս պահի դրությամբ լուռ են, դեռ վերջնական իրենց կարծիքը չեն ասել, բայց կտեսնենք՝ հետո ինչպես կկողմնորոշվեն, ամեն դեպքում մենք մեր առաջարկն արել ենք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրությանը, ապա, ըստ պատգամավորի, իրենք որոշել են չշտապել․ «Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն»։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է ապահովել անհրաժեշտ 6 ձայնը՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե նշանակելու համար՝ փոխարենը խոստանալով, որ անկախ հանրաքվեի արդյունքներից այլևս չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։

«Եթե ժողովուրդը մերժի, հանրաքվեից հետո մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտամ, եթե ժողովուրդն «այո» ասին, հաջորդ խորհրդարանական ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»,- ասել է նա։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ