23 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա, բացի «ալիևյան սահմանադրություն» լինելուց, նաև բռնապետական պետության միտում պարունակող սահմանադրություն է․ Տիգրան Աբրահամյան

Սա, բացի «ալիևյան սահմանադրություն» լինելուց, նաև բռնապետական պետության միտում պարունակող սահմանադրություն է․ Տիգրան Աբրահամյան

Ինչպես և ասում էինք, Սահմանադրության նոր տեքստից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, ինչը, անկասկած, Ալիևի պահանջն է, նաև ՀՀ ժողովուրդ է նշվում հայ ժողովրդի փոխարեն, ինչը վկայում է այն մասին, որ այս իշխանությունները խնդիր ունեն հայ ժողովրդի հետ․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։«Ավելի մանրամասն կանդրադառնանք, հիմա մի շարք դրույթներ ուսումնասիրման փուլում են գտնվում, բայց արդեն իսկ պարզ է, որ սա, բացի «ալիևյան սահմանադրություն» լինելուց, նաև ոչ ժողովրդավար և բռնապետական պետության միտում պարունակող սահմանադրություն է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։Հարցին՝ արդյոք ընդդիմությունը չի՞ խոչընդոտում ժողովրդի կողմից հանրաքվեին մասնակցելու իրավունքին․ «Ժողովուրդն իր կարծիքն ու դիրքորոշումն արտահայտել է հունիսի 7-ի ընտրություններում, և չնայած բոլոր բռնաճնշումներին ընդդիմության նկատմամբ, ընտրախախտումներին՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել 50+1 տոկոս քվե ստանալ, իսկ ընդդիմությունը հստակ ժողովրդի կողմից ստացել է մանդատ՝ դեմ լինել «ալիևյան սահմանադրությանը»։ Եվ մենք հետևողական ենք լինելու մեզ տրված մանդատն իրացնելու հարցում»։   
Ռազմագերիներ   Ռազմագերիներ