
ՑԱԽԱԼ-ը նախազգուշացրել է՝ Իրանի վրա միակողմանի հարձակման դեպքում տարածաշրջանում կարող է լայնածավալ հակամարտություն բռնկվել
Իսրայելի պաշտպանության բանակը հանդես է եկել նախազգուշացմամբ։ ՑԱԽԱԼ-ի ռազմական հետախուզությունը կարծում է, որ Իրանի վրա միակողմանի հարձակման դեպքում տարածաշրջանում կարող է լայնածավալ հակամարտություն սկսվել։ Իսրայելի հարվածը սպառնում է միանգամից մի քանի ճակատներով պատերազմով․ հաղորդում է N12 հեռուստաալիքը։Ինչպես պարզաբանվում է, հակամարտությունը կարող է բռնկվել միանգամից մի քանի ուղղություններով՝ Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի զինվորականների հնարավոր մասնակցությամբ։«Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմական հետախուզության վարչությունը նախազգուշացրել է. Իրանին հասցված իսրայելական հարվածը կարող է հակամարտություն հրահրել լրացուցիչ ճակատներում»,- հաղորդում է հեռուստաալիքը։


